00:00:00

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

14:05, 19 մայիս 2020 Իրավական

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել 34-ամյա Հովհաննես Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր