00:00:00

«Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները». ՃՈ

11:51, 19 ապրիլ 2020

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Մեկ տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել էին համարանիշը, վարում էին առանց վարորդական վկայականի և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։ Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ «Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր