00:00:00

Համացանցում են հայտնվել վարչապետի ուղերձի չստացված կադրերը. օգտատերերը պահանջում են Հանրայինի ղեկավարության հրաժարականը

23:01, 18 ապրիլ 2020

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական հետևանքները վերացնելու միջոցառումներին: Վարչապետի այս ուղերձը շարունակում է քննարկումների առիթ լինել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Քննարկումները նոր թափ ստացան այսօր, երբ ուղերձի չստացված հատվածները հայտնվեցին համացանցում և այն Թաթուլի երգի համադրությամբ սկսեցին տարածել սոցիալական կայքերում: Այս հոլովակը մեծ դժգոհություններ է առաջացրել մի շարք օգտատարերի մոտ, ովքեր մեղադրում են Հանրային հեռուստաընկերությանը՝ նման կադրերի արտահոսք թույլ տալու համար: Օգտատերերը պահանջում են նաև Հ1-ի ղեկավարության հրաշարականը: Նշենք, որ կադրում երևում է նաև վարչապետի անձնական օպերատորը: Նման ուղերձներ նկարահանելու փորձ ունեցող մասնագետները մեզ փոխանցում են, որ առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձները նկարահանում են անձնական օպերատորները: Նկարահանումների ընթացքին մասնակցում է լրատվականի պատասխանատուն, ով չպետք է թույլ տա նախապատրաստական աշխատանքների նկարահանումը, առավել ևս նման կադրերի հայտնվելը երկրորդ անձի ձեռքում: Տարօրինակ է նաև այն, որ վարչապետի խոսնակը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կամ Հ1-ի տնօրինությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, և դեռ չեն պարզել, թե ինչը կամ ով է եղել այս կադրերի արտահոսքի մեղավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր