00:00:00

Հայտնի են COVID-19-ի երեք մահացու գործոնները․ Gazeta.ru

21:46, 18 ապրիլ 2020

Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթին երեք գործոն է նշել, որոնք մեծացնում են նոր տիպի COVID-19-ով վարակվելու և դրանից մահանալու ռիսկը։ Նրա խոսքերով, առաջին գործոնը հիվանդների մեծ տարիքն է, որը շատ դեպքերում մահվան է հանգեցնում։ Ուիթին նաև հայտարարել ե, որ ռիսկային գոտում են գտնվում ուղեկցող այլ հիվանդություններ ունեցող մարդիկ։ Ինչպես նշել է բժիշկը, COVID-19-ից մահացածների մոտ 90 %-ը ևս մեկ հիվանդություն է ունեցել։ Երրորդ, բժիշկը ռիսկի գործոնների թվին է դասել նաև սեռը։ Ուիթին հաղորդել է, որ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, ինչի պատճառը, սակայն, դեռևս պարզ չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր