00:00:00

Օտարերկրացիները Հայաստանում նախորդ տարի որդեգրել են 8 երեխա, նրանցից 5-ը՝ հաշմանդամություն ունեցող

20:33, 18 ապրիլ 2020

Հայաստանում 2019թ.-ին որդեգրվել է 19 երեխա, նրանցից 9-ն աղջիկ է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, նախորդ տարի հանրապետությունում որդեգրման ենթակա 64 երեխա է եղել, 31-ն առողջական խնդիրներ են ունեցել, այդ թվում՝ 7-ը՝ հաշմանդամություն: Որդեգրելու ցանկություն է հայտնել 188 անձ, նրանցից 49-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ: Արդյունքում Հայաստանում որդեգրվել է 19 երեխա: ՀՀ քաղաքացիները որդեգրել են 11 երեխայի, նրանցից մեկն ունեցել է առողջական խնդիրներ: 8 երեխայի որդեգրել են օտարերկրացիները: Բոլոր երեխաներն ունեցել են առողջական խնդիրներ, այդ թվում 5-ը՝ հաշմանդամություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր