00:00:00

Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսով վարակված առաջին 2 անձիք. նրանց դիմավորել են ծաղիկներով եւ ծափողջյուններով

19:40, 18 ապրիլ 2020

Արցախում նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Տիկին Գեղեցիկին ու նրա դստերը հիվանդանոցի բակում դիմավորել են ծաղկեփնջերով եւ ծափողջյուններով: Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը ծաղկեփնջեր է նվիրել նաեւ այս օրերին նրանց հետ աշխատած բուժանձնակազմի կին անդամներին եւ շնորհակալություն հայտնել նրանց: «Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ պայքարեցիք եւ հաղթեցիք»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր