00:00:00

«Թույլ են տվել սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

19:25, 18 ապրիլ 2020

 Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հարցը: Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ պաշտպանը տեղեկացրել է, որ սույն գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին վերադարձել է աշխատանքի, ի վիճակի է եղել կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ունեցել պլանավորված արձակուրդ, սակայն անհապաղ քննության չի առել դեռևս մարտի 16-ին ներկայացված միջնորդությունը։ Դրա փոխարեն դատավորը կրկին մեկնել է արձակուրդ:
«Նշված վարքագիծը դասական իմաստով ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել», - իր դիմումի մեջ նշել է Վարդևանյանը։ Նաև ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ակնհայտ դրսևորվող անգործությանը: Այսպիսով, գործը քննող դատավորի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գործողությունների արդյունքում արձանագրվել են ՀՀ Սահմանադրության 3, 27, 61, 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին դատարանը չի անդրադարձել ավելի քան 5 ամիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր