00:00:00

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. պացիենտը 58–ամյա տղամարդ է

17:55, 18 ապրիլ 2020

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում այսօր՝ ապրիլի 18–ին, հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, պացիենտը 58–ամյա տղամարդ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը։ «Որքանով տեղյակ եմ  շփման շրջանակն արդեն պարզվել է, բարեբախտաբար, այն մեծ չէ։ Իրենց ընտանիքում 4 հոգի են՝ ինքը կինը եւ երեխաները. շփվել է 2 ընկերների հետ, որոնցից մեկի տանը շինարարական աշխատանքնեն են կատարել։ Այս պահին տղամարդն իր կնոջ հետ տեղափոխվել են հիվանդանոց, մյուսները տանն են ինքնամեկուսացվել, մինչեւ թեստավորվեն»,– ասաց Պապյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր