00:00:00

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին

16:17, 18 ապրիլ 2020

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 18-ին այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ։ Նախարարը ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ «Սա կարևոր իրադարձություն է նորանկախ Հայաստանի համար, որովհետև առաջին կառուցվող ջրամբարն է հետխորհրդային  շրջանում։ Ակտիվ շինարարություն է ընթանում՝ չնայած արտակարգ իրավիճակին։ Հիմա մենք հերթական դիտարկումն ենք անում՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում է շինարարությունը, ինչ առաջընթաց ունենք»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է Պապիկյանը։
Նա ոլորտի այլ պատասխանատուների հետ քննարկել է ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցել են, որ ջրամբարի կառուցման ավարտի ժամկետը մի փոքր կուշանա։   https://www.facebook.com/papikyan.suren/videos/247378999714577/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր