00:00:00

Ամերիաբանկ․ 10 մլրդ ՀՀ դրամ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

16:13, 18 ապրիլ 2020

Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմաններով վարկավորման ծրագիրը շարունակվում է։ Օժանդակության ծրագրից օգտվելու պայմաններին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://bit.ly/34Nvm3K, իսկ հայտի լրացման ձևին տեղեկացեք այստեղ՝  https://bit.ly/2wN6nBb Ամերիաբանկը շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ՝ ուղղված ինչպես վարակի տարածման  կանխարգելմանը, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջության ու անվտանգության պահպանմանը: Մեկ անգամ ևս հորդորում ենք այս օրերին օգտվել բանկի հեռավար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;   Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր