00:00:00

Ուղիղ 1 տարի առաջ շինծու մեղադրանք ներկայացվեց․ Դավիթ Սանասարյանի գրառումը

15:59, 18 ապրիլ 2020

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ուղիղ 1 տարի առաջ շինծու մեղադրանք ներկայացվեց և կասեցվեց ՊՎԾ պետի իմ լիազորությունները։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ, որ բացի երկու շինծու ու կորզած ցուցմունքներից գործով ոչ մի ապացույց չկա։ Իմ դեմ այս ամենը սարքողները միգուցե կարողացան ժամանակավորապես ինձ մեկուսացնել, ու դա թող լինի իրենց ժամանակավոր հաղթանակը, բայց խոստանում եմ, որ երկարաժամկետ ու վերջնական պարտվելու են։ Գործ սարքողները միգուցե ռեսուրսներով ավելի ուժեղ են, բայց ի տարբերութուն իրենց՝ ես ունեմ նպատակ, համոզմունք, համբերելու կարողություն, ու գիտեմ թե ինչպես դուրս գալ պայքարի մարաթոնի։ Մոռացել էին, որ ես պաշտոնի կռիվ չեմ տալիս. իմ համար բոլոր պաշտոններից ավելի կարևոր է ժողովրդի սերը, որը ես վաստակել եմ հայրենիքին անմնացորդ ու անդավաճան ծառայելով։
Սիրելիներս, երկուշաբթի օրը, ապրիլի 20-ին հավանաբար տեղի կունենա հերթական դատական նիստը, ու բոլորիդ ԽՆԴՐՒՄ եմ չգալ դատարան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր