00:00:00

Տեր Արշակն է Գագերգին Բ-ն խնդրե՞լ պաշտպանել Քոչարյանին․ նոր մանրամասներ

15:54, 18 ապրիլ 2020

Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևոր է համարում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխությունը՝ «համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։ Գարեգին Երկրորդը դիրքորոշում էր հայտնել news.am-ի հարցմանն ի պատասխան, բայց նրա հայտարարությունը տարածվել է նաև Մայր աթոռի ֆեյսբուքյան էջում․ - «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։ Իշխանությունը քննադատեց Կաթողիկոսի այս հայտարարությունը, ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ չի միջամտել, երբ տարբեր մարդկանց են ձերբակալել։ Ինչո՞ւ Գարեգին Բ-ն որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, որն էր պատճատը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ի պաշտպանություն Քոչարյանի հանդես գալու վերաբերյալ խորհուրդ է տվել Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը։ Վերջինս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետն է։ Տեղեկությունների համաձայն Տեր Արշակը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Գարեգին Բ-ն տեղի տալով Տեր Արշակի հորդորներին հանդես է եկել նման հայտարարությամբ։ Այս օրերին հնչող քննադատություններից հետո խիստ լարվել են նրանց հարաբերությունները։ Ի դեպ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը բավականին սուր քննադատություններ է հնչեցնում գործող իշխանության հասցեին։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում եւս տարածված են տեսանյութեր, որտեղ Խաչատրյանը քննադատություններ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Irakanum.am-ին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր