00:00:00

Միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ է հայտնաբերվել

14:25, 18 ապրիլ 2020

Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ հայտնաբերվեց երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Մեկ տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել էին համարանիշը, վարում էին առանց վարորդական վկայականի և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։ Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։ Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ https://www.youtube.com/watch?v=MbVtB_Ndw80&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր