00:00:00

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում

12:22, 18 ապրիլ 2020

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել և ամրապնդել հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մի շարք ընթացիկ և պլանավորված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր