00:00:00

Արցախի բժշկական հաստատություններին տրամադրվել են ապրանքներ ու դեղամիջոցներ

09:36, 18 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության հետևյալ ապրանքներն ու դեղամիջոցները. ✅ ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ), ✅ շնչադիմակ, ✅ ձեռնոց, ✅ պաշտպանիչ արտահագուստ, ✅ եռաշերտ դիմակ: Իսկ շրջանային բուժմիավորումները, վերոնշյալ ապրանքատեսակներից բացի, ստացել են նաև՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ակնոց և ալկոգել (միայն ՝ «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ն): ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմերը ստացել են. ✅ ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ), ✅ ձեռնոց, ✅ շնչադիմակ և ալկոգել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր