00:00:00

ՀՀ տնտեսական աճի ներուժը բավականին բարձր է. «Մուդիս»

19:23, 17 ապրիլ 2020

Հաջորդ մի քանի տարիների համար Հայաստանում դեռևս առկա է բարձր՝ մոտ 5-6 տոկոս տնտեսական աճի ներուժ: Այս մասին կանխատեսել է  «Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2020թ. ապրիլյան զեկույցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցի համաձայն` Հայաստանի տնտեսությունը կայուն աճի ներուժ ունի, չնայած այս տարվա հավանական ստագնացիային, այնուամենայնիվ ամուր տնտեսական և ֆինանսական կառավարումն օգնում է ուժեղացնել տնտեսության դիմակայությունը և մեղմել ցնցումների ազդեցությունը։
Կառույցը կանխատեսել է, որ կորոնավիրուսի բռնկմամբ և նավթի ցածր գներով պայմանավորված՝ 2020թ-ին Հայաստանում կգրանցվի ստագնացիա` շեշտադրելով ՀՀ տնտեսության դրական հեռանկարը։
«ՀՀ-ում առկա է բարձր՝ մոտ 5-6 տոկոս տնտեսական աճի ներուժ հաջորդ մի քանի տարիների համար, քանի որ Հայաստանում առկա է իրական ՀՆԱ-ի հավելաճին նպաստող գործոնների դիվերսիֆիկացում: Ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2020թ-ին կլինի շուրջ 0.5%, իսկ 2021թ-ին այն արագ տեմպերով  կվերականգնվի», - ասված է զեկույցում։
Մակրոտնտեսական քաղաքականությունների ու ինստիտուտների նկատմամբ բարելավված վստահությունն ու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կոռուպցիայի և օրենքի գերակայության վերահսկողության  ուժեղացմանը միտված կառուցվածքային բարեփոխումները, զսպում են տնտեսական ցնցումների  բացասական ազդեցությունը։
Զեկույցում կարևորվել է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է բարելավվել, եթե հետագայում իրականացվեն բարեփոխումները, որոնք կբարձրացնեն Հայաստանի տնտեսական մրցունակությունը, ինստիտուցիոնալ հեղինակությունն ու արդյունավետությունը։ Ինչպես նաև արտաքին դիրքի կառուցվածքի բարելավումը, պայմանավորված  մրցունակության բարձրացմամբ և օտարերկրյա ուղղակի ներդրումներով, նույնպես կնպաստի վարկանիշի բարձրացմանը։  Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է նվազեցվել բարեփոխումների  թափը թուլանալու դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր