00:00:00

Թաքցված եկամուտները փոխհատուցման ենթակա չեն․ Զարուհի Բաթոյան

19:14, 17 ապրիլ 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքի իր գրառում է արել․ 8-րդ միջոցառման հարգելի շահառուներ, տրամադրվող դրամական աջակցության չափը հաշվարկվում է ըստ աշխատավարձի այն չափի, որը Ձեր գործատուն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե։ ‼️Թաքցված եկամուտները փոխհատուցման ենթակա չեն։ Աջակցության չափը որոշվում է հետևյալ կերպ՝  Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից՝ 136.000 դրամից ավելի:  Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր