00:00:00

Աշտարակ-Եղվարդ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է լինելու հիմնանորոգման աշխատանքների պատճառով

18:11, 17 ապրիլ 2020

 ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ:  Ելնելով անվտանգության նկատառումներից` աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից:  Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի - Եղվարդի տրանսպորտային հանգույց –Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր