00:00:00

Միասին կանխարգելենք ընտանիքում բռնությունը․ ՄԻՊ

16:44, 17 ապրիլ 2020

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության դեպքերով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։ Տեսանյութը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն): Կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն): Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, այդ թվում՝ իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր