00:00:00

«Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի

16:28, 17 ապրիլ 2020

Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։ Հայտարարությա մեջ մասնավորապես նշված է. «Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։ Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։ Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր