00:00:00

8-րդ եւ 9-րդ միջոցառումների պատասխանների մասին կտեղեկացվի էլ.փոստով՝ նշվելով գումարի չափի եւ բանկի մասին

13:32, 17 ապրիլ 2020

Եթե դիմել եք 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։ Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ շարունակելով. «Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է, անհրաժեշտ է սպասել էլ․փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։ 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև՝ մոտենում բանկ։ Տեղեկացնում եմ նաև, որ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր