Այսօր ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը։ Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: ԿԲ նախագահն ընտրվեց 104 «կողմ», 15 «դեմ» ձայներով:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Նա միակ թեկնածուն էր այս պաշտոնի համար։ Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։ Նա պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։
Մարտին Գալստյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ 04.05.1978
Կրթություն
1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ
1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու
2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս
Վերապատրաստում
2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն
2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա
2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե
2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա:
Աշխատանքային գործունեություն
1998-2015 ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ։
2015-2018 Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար
2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ։