00:00:00

Ի՞նչ կապ ունեն ԱԺ պատգամավորն ու համայնքապետը «Մուսալեռ» ռեստորանում տեղի ունեցած սպանության հետ

12:36, 17 ապրիլ 2020

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Հայտնում եմ, որ ստանձնել ենք «Մուսալեռի սպանության» գործով մեղադրյալ Արթուր Բաբայանի շահերի պաշտպանությունը։ Շուրջ 1 տարվա փաստահավաք աշխատանքներից հետո ակնհայտ է դարձել, որ Արթուր Բաբայանը սպանության հետ՝ իրավական առումով, որևէ առընչություն չունի։ Հիմնավոր թվացող փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ի սկզբանե քրեական գործը ընթացել է գործող և նախկին պաշտոնյաների /Արմավիրի մարզից ԱԺ պատգամավոր, համայնքապետ և այլն/ ակնհայտ կեղծ ցուցմունքների հիման վրա, դեպքի մասնակիցների իրական շրջանակի քողարկմամբ /Շիրակի մարզից ԱԺ պատգամավորի գլադիատորական բանակի անդամներ/։ Ներկայումս մենք հավաքագրել ենք ապացույցների անհրաժեշտ համակցություն կեղծ ցուցմունքների, մասնակիցների իրական կազմի վերաբերյալ և արդեն շատ շուտով կներկայանանք վարույթն իրականացնող մարմին։ Շուտով հանդես կգանք ավելի ծավալուն հրապարակմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր