00:00:00

Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա

12:29, 17 ապրիլ 2020

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: ?Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր