00:00:00

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել

11:21, 17 ապրիլ 2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ. Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ Առողջ եղե՛ք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր