00:00:00

«Իրատես». Պատային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը

11:26, 17 ապրիլ 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը: Մարզերում իրավիճակը կատաստրոֆիկ է` մարդիկ այլեւս չեն կարողանում գոյատեւել, օրվա հացի խնդիրը կարող է ամեն վայրկյան տնտեսական կոլապսի, սոցիալական բունտի վերածվել եւ ինչ-որ պահի պայթել: Կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել պիկին, Փաշինյանի «գյուտը», թե «ջարդել ենք կորոնավիրուսի ողնաշարը», արտակարգ ռեժիմին լուրջ չվերաբերվելու հիմք է դարձել. փողոցները լի են մարդկանցով, ինչն էլ վարակի երկրորդ հուժկու ալիք է առաջացնելու, ինչին այս իշխանությունները դիմակայել անկարող են: Իսկ արտակարգ ռեժիմի ավարտից հետո, Փաշինյանն ստիպված է կլինի շարունակել ՍԴ անդամներին «նվիրված» հանրաքվեի քարոզարշավը, ինչը ամենասուրն է այս ողջ պատմության մեջ, քանզի պնդում կա, որ հանրաքվեն դառնալու է այս իշխանությունների գերեզմանափորը, ու նաեւ այդ պատճառով է Փաշինյանը նոր «կինո» ու խաչակրաց արշավանք սկսել հայ առաքելակամ եկեղեցու եւ Վեհափառի դեմ, որպեսզի «պողոսները» տեսարանների պակաս չունենան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր