00:00:00

Կորոնավիրուսով վարակված 8 ոստիկան կա․ Արման Սարգսյան

23:42, 16 ապրիլ 2020

Ոստիկանության 8 աշխատակից կա, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ «Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր