
«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ում այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մի քանիսը irakanum.am-ի հետ զույցում նշել են, որ հիվանդությունից վախենալ պետք չէ. «Սա սովորական վիրուս է, վախենալու ու խուճապի մատնվելու կարիք չկա, մեր ինքնազգացողությունը լավ է ու շուտով առողջացած դուրս ենք գրվելու ու գնանք հասնենք մեր ընտանիքներին»,-մեր թղթակցի հետ զրույցում նշել են պացիենտները: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում հիվանդանոցի ողջ բուժ անձնակազմին, տնօրեն Բեբությանին, բժիշկներ Հովհաննիսյանին, Սառաֆյանին,Ադամյանին,Հունանյանին,ռենգենոլոգ Ուռությանին,իրենց հոգատար, սրտացավ վերաբերմունքի ու անվերապահորեն իրենց կոչմանը նվիրված լինելու համար»,-նշել են բուժվող քաղաքացիները:
Հիշեցնենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։
Ինչ վերաբերում է Մարալիկի առողջության կենտրոնում արձանագրված դեպքերին, ապա կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։ Շարունակաբար իրականացվում են ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներ։