00:00:00

«Ամերիաբանկը» մասնակցում է տնտեսվարող սուբյեկտներին վճարվող միանվագ օգնության ծրագրին

02:49, 17 ապրիլ 2020 Տնտեսություն

«Ամերիաբանկը» միացավ կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու կառավարության ծրագրերին, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու առումով, գրում է News.am -ը։ «Ամերիաբանկի» մանրածախ բանկային գործարքների գծով գործադիր տնօրեն Արման Բարսեղյանի խոսքերով՝ բանկը մեկ ամիս առաջ է սկսել անցկացնել կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքները կառավարելու եւ, հնարավոր է, չեզոքացնելու գործընթացը՝ իր հաճախորդներին հայտնելով վարկային արձակուրդի հնարավորության մասին: «Առաջին փուլում մենք փորձեցինք ապահովել կարճաժամկետ լուծումներ՝ մեր հաճախորդներին հնարավորություն տալով օգտվել վարկային արձակուրդի մեխանիզմից»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ինչպես այն բանկային հաճախորդներին, ովքեր օգտվեցին վարկային արձակուրդներից, այնպես էլ նրանց, ովքեր, չնայած ընձեռված հնարավորությանը, շարունակեցին վճարումներ կատարել: Այս փուլում բանկը մասնակցում է համաճարակի բացասական տնտեսական հետեւանքները չեզոքացնելու կառավարության 15 ծրագրերից 4-ին: «Մենք մասնակցում ենք միջոցառումների 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ ծրագրերին: Միջոցառումների առաջին երեք խմբերը վերաբերում են արտոնյալ վարկերին, իսկ հինգերորդ ծրագիրը միանվագ դրամաշնորհային միջոցներ է տրամադրում», - հիշեցրեց Բարսեղյանը: Ներկայացնելով դրամաշնորհային ծրագրին մասնակցության պայմանները՝ Բարսեղյանը նշեց, որ 2-50 աշխատակիցներ ունեցող ընկերությունները, որոնք հունվար-ապրիլին չեն կրճատել ոչ աշխատողների քանակը, ոչ աշխատավարձի ֆոնդի ծավալները, դրամաշնորհներ կստանան: Մասնավորապես, 2-5 աշխատակից ունեցող ընկերությունները կկարողանան ստանալ աշխատավարձի 20-50%-ը։ Նույն ընկերությունները, որտեղ աշխատակիցների թիվը տատանվում է 5-50 հոգու միջեւ, կարող են դիմել աշխատավարձի մոտ 20% -ի չափով գումար ստանալու համար՝ կախված աշխատակիցների թվից: Ծրագրում ներառված չեն ավելի քան 50 աշխատող ունեցող ընկերությունները: «Միանվագ վճարի հաշվարկման մեխանիզմը շատ պարզ է: Կա երկու հիմնական սցենար: 2-5 աշխատողներ ունենալու դեպքում աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատողների թվի վրա: Ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենալու դեպքում միանվագ վճարման չափի հաշվարկն իրականացվում է ավելի բարդ բանաձեւով: Աշխատակիցների թիվը պետք է բաժանվի հինգի, կլորացվի դեպի նվազման կողմը, ապա ստացված թիվը բազմապատկվի այդ ընկերությունում միջին աշխատավարձով», - տեղեկացրեց Բարսեղյանը:   https://www.youtube.com/watch?v=Enb8biyi5C8&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր