00:00:00

Կորոնավիրուսից մահացած 67-ամյա կինն ուսուցչուհի էր. ինչպե՞ս է նա վարակվել. մանրամասներ

22:19, 16 ապրիլ 2020

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսից մահացած հիվանդներից մեկը Երեւանի վարչական շրջաններից մեկից էր: Վերջինս դպրոցում աշխատում էր որպես տարրական դասարանի ուսուցիչ: Նա մահացել է ապրիլի 12-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 67-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։ Կինն ապրում էր ամուսնու հետ, ում մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել, նա մեկուսացված է։ Ընտանիքի շփման շրջանակը եւս մեկուսացված է, մեկուսացված են նաև հարևանները, որոնցից մեկն աշխատում է սուպերմարկետներից մեկում: Թե ինչպես է կինը վարակվել, տարբեր վարկածներ կան, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է՝  կինը վարակվել է եղբոր հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների ժամանակ, որը տեղի է ունեցել վերջերս, ցավակցելու էին եկել մեծ թվով մարդիկ՝ այդ թվում Էջմիածնից: Աղբյուր՝ ArmDaily.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր