00:00:00

Էրեբունի նստավայրի թեստավորված 5 աշխատակցի մոտ արդյունքը բացասական է․ ԲԴԽ

21:39, 16 ապրիլ 2020

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:
Ուրախությամբ ուզում ենք հայտնել. Այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է: Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր