00:00:00

Նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

21:03, 16 ապրիլ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ապրիլի 16-ին հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները:
Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով: Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր