00:00:00

Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Ս. Սարգսյան

19:18, 16 ապրիլ 2020

Խորհրդարանում ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը ավարտվեց: Այն տեւեց 5 ժամ: Նախ սենյակից դուրս եկան հանձնաժողովի անդամները, իսկ ապա նաեւ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հարցերին, թե ի՛նչ հարցեր էին հիմնականում տալիս իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր