Արցախում արտակարգ իրավիճակի պայմաններում սահմանափակումներ են տարածվում նաեւ լրատվամիջոցների հրապարակումների, հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու վրա։ Սահմանափակումները՝ ստորեւ․
«ՀԱՎԱՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐ
22.Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
23.Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, բացառությամբ Պարետի որոշ-մամբ սահմանված դեպքերի:
24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկա-յացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
2) ժամանցային միջոցառումները.
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակ-վելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառում-ները.
4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցա-ռումներ:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐ
30. Պարետի որոշմամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր
անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ենթարկված կամ ինքնամեկուսացված անձանցքանակի, առողջապահության բնագավառում լիազոր
մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն Պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։
31. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն հավելվածի30-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն Պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց (հրապարակվելուց) հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։
32. Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնա-վիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլու-ծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։
33. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտո-նական էջերին կատարված հղումների նկատմամբ»։