00:00:00

Արմավիրում մեղուների թունավորում է գրանցվել. Նախնական վարկածը՝ սեզոնային տիզ

17:04, 04 ապրիլ 2020

«Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների թունավորում է գրանցվել։ Խնդրում ենք տարածել»: ։ Այս առնչությամբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քիչ առաջ ֆեյսբության հետևյալ գրառումն է արել. «Հարգելիներս, հենց նոր ինձ հետ կապվեց Արմավիրի մարզպետը և տեղեկացրեց, որ կապ են հաստատել Գյուղատնտեսության տեսչության հետ և տեսչության աշխատակիցներն ու մարզպետարանի գյուղ բաժնի աշխատակիցները պետք է նմուշառում անեն և հանրապետական լաբորատորիայում պարզեն պատճառները։ Ես բնակիչներին փոխանցել եմ բոլոր մեղվապահ խորհրդատուների կոնտակտները, որոնք դուք փոխանցեցիք։ Առաջնային վարկածն է «սեզոնային տիզը»։ Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար։ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ է զբաղվում և մասնագետները հիմա խորհրդատվություն կտրամադրեն բնակիչներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր