00:00:00

ՀՀ տարածքում ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ

10:13, 04 ապրիլ 2020

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝ ապրիլի 4-ին, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր