00:00:00

ԿԳՄՍ-ն պայմանավորվել է կապի օպերատորների հետ էժան կրթական սակագին սահմանելու համար

22:12, 03 ապրիլ 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ կրթական ոլորտում էժան սակագին սահմանելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար: Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ»,- գրել է Հարությունյանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Բացի այդ, պետությունը հեռավար կրթության պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծել է Հանրային հեռուստաընկերության եթերում կոնկրետ ժամերի աշակերտների համար դասերի և դասախոսությունների անցկացման հնարավորություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր