00:00:00

«Մասիսի բժշկական կենտրոնի» երկու բժիշկ կորոնավիրուսով վարակված է, մեկի թեստավորման արդյունքը դեռևս հայտնի չէ

21:00, 03 ապրիլ 2020

«Մասիսի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի կարդիոլոգներից (սրտաբան) մեկին երեկ տեղափոխել են «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»՝ կորոնավիրուսի թեստավորման։ Այս տեղեկատվությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը, գրում է Hetq.am-ը։ Դեռևս հայտնի չէ բժշկի կորոնավիրուսի թեստի արդյունքները: «Մեկ օր մի քիչ ջերմություն ունեցավ, մեկուսացրեցինք, երեկ ուղարկեցինք թեստավորման»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը։ Բացի այդ, բժշկական կենտրոնի երկու բժիշկների մոտ արդեն իսկ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Մի բժիշկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից է: «14 օր Ծաղկաձորում մեկուսացված էր, կոնտակտավոր էր։ 14 օր հետո կրկնակի թեստավորման ժամանակ հայտնաբերվեց։ Արդեն երկու օր է` «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է»»,-նշեց բժշկական կենտրոնի տնօրենը։ Կորոնավիրուսով վարակված մյուս բժիշկը շտապօգնության բաժանմունքից է։ Տնօրենի փոխանցմամբ՝ 10 օրից ավելի է, ինչ  հաստատվել է նրա՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը։ 3-4 օրից հիվանդանոցից դուրս կգրվի։ Տնօրենի խոսքով` կորոնավիրուսով վարակված լինելուց զատ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ից ինքնամեկուսացված երկու-երեք բժիշկ կա։ Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր