Ցավալին այն է, որ գրանցվում են մեր հայրենակիցների կողմից ՍՈՒՏ խոսելու բազմաթիվ դեպքեր։
Օրինակ՝ Գնում եմ Նորատուս թաղում, այն էլ 27 տարեկան երիտասարդի։
Նորատուսում, փառք Աստծո, ոչ մի 27 տարեկան չի մահացել։
Օրինակ՝ Գնում եմ Դիլիջանից մամային բերեմ։
Երկու մեքենայով են, մեքենաների մեջ էլ աղջիկներ։
Օրինակ՝ Գնում եմ Ծովակ ախպորս յոթին։
Ծովակում ախպոր յոթ չկա, ախպերը ահագին շուտ մահացել է ՌԴ֊ում և թաղել են այնտեղ։
Օրինակ՝ Գնում եմ Գեղամասար պապուս թաղմանը մասնակցելու։
Նախ պապը չի, իրենց ինչ որ բարեկամ է, ով մահացել է մեկ տարի առաջ։
Եվ այսպես շարունակ...
Խնդրում եմ, աղաչում եմ ուղղակի մնացեք տանը...
Հետևեք պարետատան ցուցումներին։
Առողջ եղե'ք...»։