00:00:00

Արցախում առայսօր COVID-19-ի դեպք չի գրանցվել

19:33, 03 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր