00:00:00

Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով

18:54, 03 ապրիլ 2020

«Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում: «Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով։ Մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքէջում նշված է, որ ուղևորները պետք է դիմեն ավիաընկերությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր