00:00:00

Բանակցությունների արդյունքում Վրաստանից 31 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան

16:05, 03 ապրիլ 2020

Վրաստանից ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 3-ին Վրաստանում  ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ եւ Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր