00:00:00

Բոլորն սկսել են փնտրել Երեւանի քաղաքապետին. ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը. Նաիրա Զոհրաբյան

15:44, 03 ապրիլ 2020

Որքան հասկացա, կորոնավիրուսային էս թրենդի մեջ բոլորը սկսել են փնտրել Երեւանի քաղաքապետին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը, այլ որ միլիոնուկեսանոց մայրաքաղաքի գլուխը պարզապես չի կարա անհայտ կորած համարվի, կամ «վդրուգ» դառնա անորսալի Ջոն: Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթեւ «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ: էն որ մենք մեր հանճարեղ մարդկանց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի՝ դա ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես եւ ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը: Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել եւ տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ: Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում եւ ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է: Հետգրություն. հուսով եմ, որ էս գրությանս տակ չեմ տեսնի իշխանական ֆեյք ֆաբրիկայի զոմբիներին` նույն ռեպերտուարով ու նույն բառամթերքով: Էդ ձեր ֆեյքա-քֆուրային կանտորան կարանտինի մեջ չի՞. մի հատ հեսա պարետից ճշտեմ: Իսկ ասածս մտահոգություն է, ասածս ահազանգ է, ու ինչքան էլ հիմա քսի տված ֆեյք դրուժիննիկներով ու «սեքընդ հենդ» բառամթերքով էջիս տակ բուն դնեք, դրանից ձեր տիեզերական իդիոտիզմը չի նվազելու: Մի մոռացեք այդ երեք հանճարեղ մարդկանց. նրանք մեր խիղճն են, մեր պատմությունն ու մեր հիշողությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր