00:00:00

Քիմ Քարդաշյանը հոգնել է ճաշ եփելուց ու տունը մաքրելուց

15:31, 03 ապրիլ 2020

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը դժգոհել է կորոնավիրուսի պատճառով մեկուսացման շրջանում կենցաղային հոգսերից, ասել, որ հոգնել է երեխաներից: Այս մասին նա պատմել է The View շոուի յութուբյան ալիքում: Աստղը խոստովանել է, որ դժվար է տանը նստել չորս երեխաների հետ, քանի որ բացի երեխաներին խնամելուց, ստիպված է զբաղվել տնային գործերով՝ ճաշ եփել և տունը հավաքել: Քարդաշյանն ասել է, որ հենց այդ պատճառով չի ցանկանում ևս մեկ երեխա ունենալ: Քարդաշյանն ասել է, որ հարազատներից հանդիպել է միայն Քայլի Ջեններին, ով եկել էր՝ հարցազրույցից առաջ դիմահարդարելու: Աստղը պատմել է, որ մյուս հարազատների հետ շփվում է նամակների ու տեսազանգերի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր