00:00:00

Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊՆ

15:04, 03 ապրիլ 2020

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ եւ շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաեւ ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։ Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր