00:00:00

Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

14:46, 03 ապրիլ 2020

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 5-ին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տտոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր