00:00:00

ՌԴ-ից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից. ՀՀ ԱԳՆ

10:41, 03 ապրիլ 2020

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից:  ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որոջւմ հիշեցնում է, որ Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ «Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր