00:00:00

Որքան կարող է դառնալ գազի գինը. «ՀԺ»

13:25, 03 ապրիլ 2020 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ սահմանին գնի ցանկացած չափի նվազեցում ինքնաշխատ կերպով եւ համապատասխան չափով կնվազեցնի սակագինը։ «Օրինակ բերեմ՝ եթե ՀԾԿՀ-ն համարի, որ հայտը հիմնավոր է, եւ միջին սակագինը 255 դոլարից պետք է ավելանա մինչեւ 283 դոլար, այսինքն՝ թանկանա 28 դոլարով, եւ միեւնույն ժամանակ, եթե մեզ հաջողվի սահմանի գինը 165 դոլարից նվազեցնել մինչեւ մոտ 142 դոլար, այսինքն՝ մոտ 23 դոլարով (ակնկալվող 28 դոլար թանկացումն առանց ԱԱՀ), ապա սակագինը չի փոխվի: Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի չափի հիմնավորվածությունը»,- ասաց փոխվարչապետը։ Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր