00:00:00

«Բարձր երաժշտություն, հրավառություն և կորոնավիրուս». Երևանում շարունակում են խնջույքներ անել (տեսանյութ)

00:42, 03 ապրիլ 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Արո Սարդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ մայրաքաղաք Երևանի Հարավարևմտյան թաղամասում քաղաքացիները խնջույք են անում: Տեսանյութում լսվում են հայկական երաժշտության բարձր ձայնն ու դրան ձայնակցող մարդկանց աղաղակները: Օգտատերը նշում է նաև, որ խնջույքի ավարտին հրավառություն է եղել: https://www.facebook.com/aro.sardaryan/videos/2624130997691216/
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակի կապակցությամբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է մեկամսյա արտակարգ դրություն, մարտի 24-ից ժամանակավորապես խստացվել են անձանց տեղաշարժի և մյուս սահմանափակումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր