00:00:00

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամեն բան անել դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների հետ կապված բազմաթիվ հարցերի կարգավորման համար․ հայտարարություն

21:52, 02 ապրիլ 2020

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է հնարավոր ամեն բան անել բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ կապված հանրապետության այն քաղաքացիների հետ, որոնք ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ են հայտնվել։ Այս մասին ասվում է ՌԴ-ՈՒՄ ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ «Վերջին շաբաթներին անհապաղ լուծում պահանջող հարցերով օգնություն է ցուցաբերվել բազմաթիվ քաղաքացիների։ Միաժամանակ խնդրում ենք տեղեկացնել առանձին քաղաքացիների հետ կապված դեպքերի մասին (էլ․ հասցե՝ [email protected] Մենք նաև խնդրում ենք համայնքային կազմակերպություններին կապի մեջ մնալ մեզ հետ, հեռավար ռեժիմով իրավիճակի մոնիթորինգ իրականացնել, նաև հնարավորինս աջակցել քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ հայեր բողոքում էին, որ տևական ժամանակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են, և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր